«Միլանն» ունի մարզչի 3 հավանական թեկնածու
                                    Իտալական «Միլանը» թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին հեռացնելուց հետո դիտարկում է նոր մարզչի տարբերակները:
Sport Mediaset-ը հայտնում է, որ իտալական ակումբի ղեկավար կազմը քննարկում է 3 հավանական մարզչի տարբերակ՝ Մարչելո Լիպի, Պաուլո Սոուզայ («Ֆիորենտինա») և Վինչենցո Մոնտելայի («Սամպդորիա»):
Հիշեցնենք, որ այժմ Միխայլովիչի պարտականությունները կատարում է «Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Բրոկին:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    