Բաժիններ՝

«Խամեսը կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալի» համար». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի կարևոր դերն ակումբի համար:

«Չեմ տեսնում Խամեսի հետ կապված որևէ խնդիր: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա կարևոր է «Ռեալի» համար:

Խամեսը լավ հանդես եկավ «Էյբարի» և «Խետաֆեի» հետ խաղերում, գոլ խփեց: Իհարկե, նա ցանկանում է ավելի շատ խաղալ, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով ոչ միշտ է դուրս գալիս խաղադաշտ:

Ես թիմում ունեմ 24 խաղացողներ, որոնցից պետք է ընտրեմ 11-ին` հիմնական կազմի համար: Մարզիչը պարտավոր է 3 փոփոխություն անել խաղի ընթացքում, բայց ես կգնամ այդ քայլին, միայն, եթե վստահ լինեմ որոշմանս մեջ: Ես եմ մարզիչը և որոշումները ես եմ կայացնում»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930