
Պան Գի Մունն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
«Շաբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Զրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել, որ չի մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին՝ հաջողություն մաղթելով ֆորումի աշխատանքներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ: