
«Ես լուրջ առաջարկություն եմ ստացել «Մանչեսթեր Յունայթեդից». Սերխիո Ռամոս

AS-ի լրագրողներն անկեղծ զրույց են վարել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ:
– Դուք առաջարկություն ստացե՞լ եք «Մանչեսթեր Յունայթեդից»:
– Այո:
– Լո՞ւրջ առաջարկություն էր, թղթի վրա՞:
– Այո՛, այո՛:
– Դուք դիտարկո՞ւմ էիք «Ռեալից» հեռանալու հնարավորությունը:
– Մի պահ ես մտածեցի փոփոխությունների մասին, բայց «Ռեալն» ինձ համար միշտ մնում է առաջնահերթ, իսկ փոփոխությունների մասին ես այլ պատճառներով մտածեցի:
– «Կոնտեն ցանկանում է Ռամոսին հրավիրել «Չելսի»»: Սա ի՞նչ է, նոր շշուկնե՞ր են:
– Երբեք դրա մասին չեմ լսել:
– Ձեզ երջանկություն պարգևո՞ւմ են «Բարսելոնայի» անհաջողությունները:
– Իհարկե, ես երջանիկ եմ, քանի որ նրանց անհաջողություններն օգուտ են բերում մեզ: Բայց ոչ մեկին չեմ մաղթում անհաջողություն:
– «Ռեալը» ֆավորիտ հանդիսանո՞՞մ է «Մանչեսթեր Սիթիի» հետ հակամարտությունում:
– Ոչ: Իմ կարծիքով՝ հնարավորությունները 50-50 են:
Շաբաթ օրը «Ռեալը» կխաղա «Ռայո Վալյեկանոյի» հետ: «Արքայական ակումբը» ետ է մնում առաջատար «Բարսելոնայից» և «Ատլետիկոյից» մեկ միավորով:
Ապրիլի 26-ին «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»` Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը