«Անցած ցեղասպանությունների ճանաչումը խիստ կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար»

ԱՄՆ հանրապետական սենատոր, Իլինոյսը ներկայացնող Մարք Քըրքը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությամբ սենատորը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն:

«Անցած ցեղասպանությունների ճանաչումը խիստ կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար, ուստի շուտվանից անցել է հայերի հետ տեղի ունեցածի մասին անկեղծ խոսելու ժամանակը»,- նշել է Մարք Քըրքը:

Քըրքը և Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռորբետ Մենենդեսը հեղինակել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող 140-րդ բանաձևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930