Բաժիններ՝

Մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ). 1in.am

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման կավարտվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

Նախատեսվում է, որ Հայաստանի մի շարք այլ քաղաքաներում ևս ապրիլի 23-ին եւ 24-ին կվառվեն հազարավոր ջահեր՝ ի դատապարտում Հայոց ցեղասպանության եւ ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի:

Հրազդան քաղաքում երթը մեկնարկել է 18:30-ին՝ Սահմանադրության հրապարակից, իսկ Արմավիր քաղաքում՝ թիվ 1 Մշակույթի տան հրապարակից: Իջեւանում ջահերով երթի մասնակիցները հավաքվում են Շատրվանների հրապարակում` 19:30-ին: Կապանում երթը մեկնարկել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեության գրասենյակի մոտից՝ 19:15-ին, Սիսիանում՝ 19:30-ին` ՀՅԴ գրասենյակի բակից:

Ջահերով երթեր տեղի կունենան նաեւ հաջորդ օրն՝ ապրիլի 24-ին: Արտաշատում երթը սկսվում է երեկոյան` ժամը 21.00-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից, Վեդիում՝ քաղաքի սկզբնամասից` ժամը 19:00-ին, իսկ Գյումրիում, Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակից, երեկոյան` ժամը 19:00-ին:

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս