Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չի լուծում ԼՂ հակամարտությունը. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի ռեժիմի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում խնդիրը:

Դիվանագետի խոսքով՝ «օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի հարցը լուրջ խնդիր է»: Վերջինս հայտարարել է, թե «կրակի դադարեցման ռեժիմի հարկ չի լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում հարցը լուծելու դեպքում»:

«Այդ դեպքում յուրաքանչյուր երկիր իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում կկարողանա ապրել խաղաղ պայմաններում։ Ու այդ ժամանակ էլ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել հանուն իրենց պետությունների ու ժողովուրդների բարօրության»,- ասել է թուրք դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս