
«Մենք չենք կարող նման սխալներ թույլ տալ, եթե ցանկանում ենք առաջ անցնել». Մանուել Պելեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ի դեմ անցկացրած խաղը (2:2):
«Հակամարտության ելքը դեռևս լուծված չէ: Առջևում պատասխան խաղն է, և սա լավ արդյունք է «Սիթիի» համար:
Մենք երկու շատ կարևոր սխալներ թույլ տվեցինք, երբ բաց թողեցինք առաջին գոլը, իսկ երկրորդը հակառակորդը խփեց խաղից դուրս վիճակից:
Մենք չենք կարող նման սխալներ թույլ տալ, եթե ցանկանում ենք առաջ գնալ: Բայց մենք միշտ աշխատում ենք հաղթել, այսպիսին է մեր խաղի փիլիսոփայությունը:
11-մետրանոցի ժամանակ Հարթը գերազանց խաղաց: Խաղը հավասար ստացվեց, երկու թիմերն էլ շանսեր ունեին մինչև հանդիպման վերջը»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը