Բաժիններ՝

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կմասնակցի 4 շախմատիստով

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայանա 4 մարզիկով:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնելու է 2016 թ. Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը:

Բացի անհատական պայքարից, ընթանալու է նաև թիմային հաշվարկ:

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930