Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նավթի առևտի մեկամսյա մինիմումի ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է թուլանալ ու նվազել, իսկ պետական պարտատոմսերն էժանանում են, գրում են Bloomberg-ի վերլուծաբանները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել խաղաղությամբ լուծել երկու երկրների միջև գոյություն ունեցող տարածքային վեճը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը
Ինչ-որ մեկը զոհ գնաց իր իսկ ամբիցիաներին, սխալ հաշվարկներին, և ինքը զրոյացվեց որպես քաղաքական գործիչ, որպես պետական ղեկավար: Եթե 2008 թվականին այդ նույն խոսքերը հղում էին Միխեիլ Սաակաշվիլիին, ապա հիմա նույնը կարելի է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Այն, ինչ նա ձեռնարկեց, փաստացի, հերթական անգրագետ ավանտյուրան էր, որն ավելի նվազեցրեց նրա հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմից զիջումներ կորզելու գործում:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները: Այս մասին հայտարարում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լարվրովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Էլմար Մամեդյարովը Բաքվում սկսել են եռակողմ աշխատանքային նախաճաշը, հայտնում է APA-ն:
«Ազատությունը» զրուցել է Հայաստանում ապաստանած թալիշցիների ու մատաղիսցիների հետ:
Ապրիլի 7-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին մեր ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի:
««Շտապօգնության» ավտոմեքենան Ժնեևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Երեկ՝ ապրիլի 6-ին, ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել նաև ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121 վիրավոր զինծառայող, 25 անհետ կորած:
«Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա: …50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում… Թուրքը պատասխան է տալու իր արածի համար»:
«Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ:
Երեկ՝ ապրիլի 6-ին հայրենի գյուղում՝ Կարմրաշենում, տեղի է ունեցել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայող Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը:
«Իրենց լեշերը թափված հոտում են մեր ազատագրած պոստերի մոտ»:
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում պետք է քննարկվի մի քանի հարց: «Հարց մեկ՝ բոլորը պետք է վերադառնան իրենց դիրքերին: Արբանյակից շատ հստակ երևում են զորքերի կուտակումները, ես չեմ հասկանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը, որոնք ունեն համապատասխան արբանյակային հետախուզական տվյալներ, սակայն չեն անում համապատասխան հայտարարություններ»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը:
Հենց նոր եմ իջել պոստերից վիդեոապացույցներով, ուղղակի 4 օր է չենք քնում, կքնեմ առավոտյան նոր կդնեմ… Մեր տղաներն իրենց կյանքը վտանգելով այսօր մտան ու դուրս բերեցին իրենց զոհված երեք ընկերներին հենց այն թեժ մարտերի ժամանակ, երբ ազերի հրոսակախմբերը փորձում էին հետ գրավել մեր ազատագրած դիրքերը:
«Ժամանակ» թերթի թղթակիցը Ղարաբաղից հաղորդել է, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և գրավել հայկական կողմի երկու դիրքեր, ինչը հաջողությամբ չի պսակվել, և հակառակորդը հետ է շպրտվել»:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով փոխա նցվել է մեր համաձայնությունը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը:
Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը» (Ժամագիրք):
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների այցը ԼՂՀ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է նախիջևանյան հատվածում կրակոցների և այլ հետևանքների մասին տեղեկատվությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր զինվորների անունից շնորհավորել է մայրերի և քույրերի Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնը:
Կարծում եմ՝ լուրջ արդյունքի կհասնենք, եթե զարգացնենք այդ սկզբունքները: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Տևական զինադադարի հասնելու ուղղությամբ հնարավոր հրատապ ջանքերն այդ ուղղությամբ գործադրվում են, քանի որ որքան երկար են ընթանում ռազմական գործողությունները, այնքան դժվար է հասնել քաղաքական լուծման:
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:
Նորաբնակներ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, կատաղության են հասցրել հարեւաններին: Այս մասին գրել է The Inquisitr-ը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց ոսկյա շղթա և խաչ հափշտակած անձի ինքնությունը: