«Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, դա չի կարող չմտահոգել…
«Մի՞թե չորսօրյա պատերազմը ցույց չտվեց, որ առանց Ղարաբաղի խնդիրը լուծելն անհնար է…
Ըստ Մարթա Այվազյանի՝ Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չէր սկսի պատերազմ…
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Գտնում եմ՝ պետք չէ խոսել տոնի մասին, որովհետև չի կարող լինել տոն, երբ մենք ունեցանք այդքան կորուստներ»,- այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան:
Ղարաբաղի բնակիչները գնահատում են Ադրբեջանի կողմից հասցված վնասները. Reuters-ի անդրադարձը
«Դուք նկատե՞լ եք որևէ բան, որ մենք զենքի պակասի պատճառով որևէ տարածք զիջենք, և խնդիր ունենք…
Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: 1996թ. ծնված շարքային զինծառային համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը բնութագրեց որպես յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջան է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Բաքվում անցկացվելիք Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…
«Վերջին զարգացումները շփման գծում ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մեր մայրերին և մեր մայրերը, իրոք, առյուծածին մայրեր են, և մեր ազգի ճակատագրերը մենք պետք է փնտրենք մեր մայրերի մեջ: Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ունենք հայրենապաշտ մայրեր, ովքեր դաստիարակում են առյուծ որդիներ: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ այլ հանգամանքներում այս օրը այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված և չավարտած պատերազմի 7-րդ օրն է և մաղթանքը մեկն է` խաղաղություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունք է, տեղեկացնում է Trend-ը:
ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «ՌուսԱրմինֆոյին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի անհաջող փորձին՝ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նվիրված Մարտակերտի վերանորոգմանը:
Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:
Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունը բոլոր խողովակներով տարածում էր, թե Մեդվեդևը Երևան է գալու՝ հայտարարելու, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազելու է: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է: Ու գազի մի քանի կոպեկ էժանացման լուրից կուրացած Մեդվեդևին ոչ մեկը չի համարձակվելու հարցնել անցած չորս օրերին Ռուսաստանի «դաշնակցային պահվածքի» ու անցած չորս տարիներին Ադրբեջանին զենք վաճառելու ու էլի շատ այլ հարցերի մասին:
յսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ռուսիֆ Աղաևի (Rusıf Ağayev) ինքնությունը։
Այսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` ենթասպա Ուլվի Մեմեդովի (Ülvi Məmmədov) ինքնությունը։
«Մեր արածը կիսատ է մնացել, եկել ենք վերջացնենք». զոհված ազատամարտիկը կամավոր էր մեկնել Արցախ:
Երեկ` ապրիլի 6-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` Բայրամով Շուլան Բայրամ օղլուի (Bayramov Şulan Bayram oğru) ինքնությունը: Սպանված զինծառայողը Սումգայիթի բնակիչ էր:
Շատերն ասում են՝ հրեաները մեծ սփյուռք ունեն, սփռված են աշխարհով մեկ, շատերը լուրջ կարողության ու դիրքի տեր են, և նրանց շնորհիվ է տնտեսությունն այդպես արագ աճել։ Մենք նույնպես բազմամիլիոն Սփյուռք ունենք, որոնց թվում կան միլիարդատերեր և մուլտիմիլիոնատերեր, ինչո՞ւ նույն բանն այստեղ չի կատարվում։
Մարտի 22-ին Բրյուսելում պայթյունների իրականացմանը մեղսակից լինելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկն անցյալում կարճ ժամանակ հավաքարար է աշխատել Եվրախորհրդարանում: Այս տեղեկությունը հաստատել են ԵՄ-ի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:
Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացնում են Արցախի Հանրապետությանը: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու:
Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին: Այդ խոսքերը ոչ միայն ես եմ հղում, այլև կարծում եմ, որ ամբողջ ժողովրդի խոսքերն են, մեր ղեկավարության, և հատկապես` բանակի ողջ անձնակազմի խոսքերն են:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում ժամեր առաջ գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ուղևորվելու են Լեռնային Ղարաբաղ: