Բաժիններ՝

«Կարող ենք ամեն ինչ փոխել պատասխան խաղում». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայում «Վոլֆսբուրգից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է խաղից ստացած տպավորություններով:

«Ես դժգոհ եմ այս խաղից: Ոչ ոք չէր սպասում, որ մենք կպարտվենք 0:2 հաշվով: Նույնիսկ ես չէի սպասում: Գիտեինք, որ այսօր մեզ դժվար կլինի, հատկապես՝ ֆիզիկապես:

Անխոս, «Բարսելոնայի» հետ խաղը մեզ հոգնեցրել էր: Սակայն խաղը սկսեցինք ոչ այն տեմպով, ինչ տեմպով որ պետք է խաղալ Չեմպիոնների լիգայի այս ստադիայում:

Գոլ խփելու շանսեր մենք ունեինք, բայց հիմա պետք է համակերպվել արդյունքի հետ: Մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ խաղը:

Կարդացեք նաև

Դեռ ամեն ինչ կորած չէ: Մենք «Ռեալն» ենք և կարող ենք ամեն ինչ փոխել պատասխան խաղում:

Առջևում կա 90 րոպե, կամ նույնիսկ ավելի շատ: Հիմա պետք է համախմբվել և շարունակել աշխատել»,- ասել է մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս