Բաժիններ՝

Էս գյուղում ծնվել եմ, էս գյուղում էլ մեռնելու եմ. թալիշցիները վճռական են տրամադրված. news.am

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ծերերը, կանայք եւ երեխաները ժամանավորապես տեղափոխվել են այլ գյուղեր: Տղամարդիկ, սակայն, մնում են գյուղում, ասում են՝ տները կարգի բերելուց հետո ընտանիքներին էլ կվերադարձնեն ու կշարունակեն շենացնել իրենց գյուղը:

Մինչ Ադրբեջանը հայտարարում է, թե Թալիշ գյուղն իրենց ձեռքում է, NEWS.am-ի հատուկ թղթակից Գայանե Ալեքսանյանը նախօրեին եղել է հայկական գյուղում, նկարահանումներ կատարել: Նրա փոխանցմամբ՝ գյուղը թեեւ ավերված է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի արկակոծման հետեւանքով, սակայն Թալիշը դատարկված չէ:

Տների մեծ մասն այս պահին ապրելու ենթակա չեն, ավերվել են գյուղապետարանը, մանկապարտեզը: Տղամարդիկ ընտանիքներին տեղափոխել են այլ վայրեր, այժմ տեղափոխում են առաջին անհրաժեշտության իրերը՝ հագուստ, անկողին, սպասք, իսկ իրենք վերադառնում են իրենց տները, որոնք ոչ մի դեպքում լքել չեն պատրաստվում:

«Վեշերս տանում եմ, որ երեխեքը քնելու տեղ ունենան: Ես հետ եմ գալու»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից մեկը:

«Ես տանում եմ իմ ծնողին ապահով տեղ, ապա վերադառնալու եմ իմ հայրենիք: Ես էստեղից փախչող չեմ, էս գյուղում ծնվել եմ, էս գյուղում էլ մեռնելու եմ»,- նշեց գյուղացիներից մեկ ուրիշը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս