Մայքլ Ջեքսոնի դուստրը դաջվածք է արել հոր հիշատակին
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրը դաստակի վրա դաջվածք է Լոս Անջելեսի սալոնների մեկում: Իր Instagram-ում Փերիս Ջեքսոնը պարզաբանել է, որ այս կերպ ինքը հիշատակի տուրք է մատուցում իր հանգուցյալ հորը:
Փերիսի ձեռքի վրա այժմ դաջված է «Իմ սրտի արքան» մակագրությունը, որը ոճավորված է Մայքլ Ջեքսոնի ձեռագրով: «Բոլորի համար նա եղել է փոփ-երաժշտության արքա, բայց ինձ համար՝ սրտի արքա»,- գրել է աղջիկը սոցիալական ցանցում:
Երաժիշտը մահացել է, երբ դուստրը 11 տարեկան էր: Փերիս Ջեքսոնը նրա երեք զավակներից մեկն է: Երիգչն ունի նաեւ երկու որդի՝ Փրինս Մայքլը եւ Փրինս Մայքլ Երկրորդը: Նրանց խնամքն ստանձնել է տատիկը:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին` 50 տարեկան հասակում: