«Մենք շարունակելու ենք իրականացնել օպտիմալացում». Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարությունում փոփոխություններ միշտ էլ լինելու են, սակայն դրանք կլինեն ժամանակին ու ճիշտ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մենք շարունակելու ենք իրականացնել օպտիմալացում: Այսինքն, հաստիքների, մեքենաների կրճատում: Հիմա պատկան մարմինները զբաղվում են այդ գործով»:
Հ. Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների տարանջատումը պայմանավորված էր ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությամբ: «Մենք ընդհանուր քննարկումների արդյունքում եկանք նման եզրակացության»,- ասաց նա:
Հարցին՝ դաշնակցական նախարարներն ավելի լա՞վ են աշխատում, Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: