«Որևէ կապ ես չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, և, ընդհանրապես, դա ինձ չի էլ հետաքրքրում»

«Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձի, որը կորոշի կուսակցություն բացել, այդ թվում նաև՝ Վարդան Օսկանյանին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ այդկերպ ցանկանում են ապահովել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, վարչապետն այսպես պատասխանեց. «Որևէ կապ ես չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, և, ընդհանրապես, դա ինձ չի էլ հետաքրքրում, ուղղակի մենք ուրախ ենք, որ մեր քաղաքական կյանքում ևս մեկ կուսակցություն կա, և համոզված եմ, որ բազմակուսակցական այս քննարկումներին ինչքան շատ կուսակցություններ կլինեն, այնքան լավ՝ մեր երկրի, ժողովրդի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031