«Մեր նպատակն է Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել». Հովիկ Աբրահամյան

Հայաստանի իշխանությունների նպատակն է Ընտրական նոր օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- նշեց Հ. Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծով խոչընդոտվում են ընդդիմադիրների և լրագրողների իրավունքները, նա պատասխանեց. «Մենք որևէ մեկի իրավունքները խոչընդոտելու նպատակ չունենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031