Բաժիններ՝

««Բարսելոնայի» կախարդները կպահանջեն մեզանից լավ խաղ պաշտպանությունում». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին (առաջին խաղ` 0:2):

««Բարսելոնայի» կախարդները կպահանջեն մեզանից լավ խաղ պաշտպանությունում: Առաջին խաղում մենք վատ չգործեցինք, բայց կորցրեցինք բալանսը և վճարեցինք դրա համար:

Հիմա մենք այնպիսի դրության մեջ ենք, որ պետք չէ երկար զբաղվել հաշվարկներով: Մենք գիտենք, որ պետք է հարձակվենք և գոլ խփենք:

Մենք անցանք հիասթափության հատվածը: Կարևոր է մնալ ուժեղ և հանգիստ: Մենք հաղթել ենք ամենուրեք Եվրոպայում, բայց ոչ այստեղ, և պատրաստ ենք լավ հանդես գալ»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս