Կանադական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 15-ին հյուրընկալել է Կանադայում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող կանադական ընկերությունների ներկայացուցիչներին։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ողջույնի խոսքերի փոխանակումից հետո հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, համաժողովի բարձրակարգ և արդյունավետ կազմակերպման համար:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ գործարար համաժողովը խթան կդառնա հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության սերտացման և ընդլայնման համար։

Կանադական ընկերությունների ներկայացուցիչները էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացրել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրենց ներդրումային հետաքրքրությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031