Ֆիլիպ Կիրկորովը Կրեմլում կներկայացնի իր «Ես» շոուն. գլխավոր հյուրը Ալլա Պուգաչովան է
ՌԴ-ի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Կրեմլի պետական պալատում կներկայացնի իր նոր շոուի առաջանախաղը՝ «Ես» անվանմամբ: Շոուի բեմադրողը հռչակավոր ռեժիսոր Ֆրանկո Դրագոնեն է, որն արտասովոր մտահղացման մարմնավորմանն է ներգրավել 96 հոգուց կազմված մասնագետների միջազգային թիմի: Ինչ վերաբերում է կատարողական կազմին, ապա Կիրկորովի հետ մեկտեղ նրա շոուին մասնակցում է 75 հոգուց բաղկացած խումբը՝ բոլորն էլ հայրենական շոու-բիզենեսի ներկայացուցիչներ:
«Ես» շոուն Կրեմլում կցուցադրեն հինգ անգամ անընդմեջ: Ինչպես հաղորդվում է Կրեմլի պետական պալատի կայքում, բոլոր ներկայացումների տոմսերն իսպառ վաճառված են: «Ես հանդիսականներին խոստանում եմ համաշխարհային մակարդակի փառահեղ շոու»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կիրկորովը:
Երեկոյի գլխավոր հյուրը կդառնա Ալլա Պուգաչովան, որը կժամանի իր ամբողջ ընտանիքով՝ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ երեխաների՝ Լիզայի եւ Գարրի հետ: «Ինձ համար թանկագին բոլոր մարդիկ կնստեն պարտերի առաջին շարքում»,- ասել է Ֆիլիպ Կիրկորովը: