Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը շուրջ 1 տարում կորցրել է գրավյալ տարածքների 22%-ը

Նոր տվյալները վկայում են այն մասին, որ ԴԱԻՇ-ը վերջին 14 ամսում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում ու Իրաքում գրաված տարածքների 22%-ը, հայտնում է BBC-ն:

HIS ընկերության գնահատմամբ՝ ԴԱԻՇ-ի ընկերությունները զրկվել են նաև իրենց եկամուտների 40%-ից, որոնց մեծ մասը կապված է եղել նավթի մաքսանենգության հետ:

Բրիտանական հետախուզական ծառայությունների տվյալով՝ Բրիտանիայից կրճատվել է նաև Սիրիա կամավոր մեկնող ջիհադիստների հոսքը:

Դիտորդների կարծիքով՝ այդ կորուստները, ինչպես նաև փաստը, որ վերջին ամիսներին ԴԱԻՇ-ի մի քանի ղեկավար է սպանվել կամ պատանդ վերցվել, թուլացնում են ջիհադիստների քարոզչության ազդեցությունը:

HIS-ի նախորդ զեկույցի հրապարակումից 3 ամիս անց ԴԱԻՇ-ը կորցրել է ավելի վաղ գրաված տարածքների ևս 8%-ը: Տարածքների կորուստը հանգեցնում է նաև ֆինանսական դժվարությունների, որոնց ավելի են բախվում ջիհադիստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031