Բաժիններ՝

Կախարդական քսուք կնճիռների դեմ

Եթե նկատել եք, որ ձեր դեմքի մաշկի վրա ի հայտ են եկել մանր կնճիռներ, ապա makataka կայքի առաջարկած քսուքը ձեզ համար է: Այս քսուքը կհարթեցնի անգամ ամենախնդրահարույց մաշկը: Քսուքն ամբողջովին բնական բաղադրիչներից է կազմված, չափազանց հեշտ է պատրաստվում և մեկ շաբաթում հարթեցնում է կնճիռները:

Հուշո՛ւմ

Քսուքը բավական երկար է ներծծվում, այդ իսկ պատճառով քսեք քնելուց 2 ժամ առաջ:

Առաջին արդյունքը կնկատեք արդեն իսկ 3-րդ օրը:

Կարդացեք նաև

Պատրաստելը չափազանց հեշտ է:

Բաղադրություն

  • Ձվի կես դեղնուց
  • 2 թ/գ նշի յուղ
  • 1 թ/գ ծովի կերակրի աղ
  • 2 թ/գ երիցուկի թուրմ (1 ճ/գ չոր խոտի վրա 200 մլ ջուր լցրեք, թողեք թրմվի 15-20 րոպե)
  • 5 թ/գ մեղր
  • 2 թ/գ կոսմետիկ վազելին

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Քսուքը պահեք սառնարանում:

Նուրբ մերսող շարժումներով քսուքը քսեք դեմքին, թողեք մնա 30 րոպե, ապա մաքրեք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս