Խանութներում ձվի վաճառքը կթույլատրվի միայն լաբորատոր փորձաքննությունից հետո

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվող` պարենային խանութներում գյուղական համայնքների սեփական տնտեսություններում արտադրված ձվամթերքի որակի վերահսկման ծրագրի համաձայն, բոլոր այն տնտեսվարողները, սեփական արտադրանք հանդիսացող ձվամթերքը կկարողանան խանութներում վաճառել միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց և համապատասխան պիտանելիության ժամկետը մակնշելուց հետո:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ մամլո բաժնից` նշելով, որ հակառակ պարագայում, առանց մակնշման ձվամթերքը թույլատրվում է վաճառել միայն գյուղատնտեսական նշանակության շուկաներում:

Աղբյուրի հաղորդմամբ, յուրաքանչյուր եռամսյակ դիտարկման են ենթարկվելու Ստեփանակերտ քաղաքի պարենային խանութների առնվազն 85 %-ը և յուրաքանչյուր շրջանի 15 գյուղական համայնքներում առկա պարենային բոլոր խանութները: Դիտարկման նպատակը` ժամկետանց ապրանքները վաճառքի շուկայից հանելն է` ոչնչացման կամ օգտահանման եղանակով: Մասնավորապես, շրջկենտրոններում առկա պարենային բոլոր խանութներում կանցկացվեն պլանային ստուգումներ:

Տեսանյութեր

Լրահոս