«Հրազդան» ՔԿՀ-ում հանձնուքում հայտնաբերվել է հյութի մեջ խառնված փոշենման զանգված
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Անձնական խուզարկության ժամանակ քաղաքացին փորձել է ազատվել վարտիքում պահած կանաչավուն, տարօրինակ հոտով, չոր զանգվածի պարունակությամբ, ընդհանուրը՝ 6,810 գրամ քաշով պոլիէթիլենային երկու փաթեթից:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: