Սամբոյի ֆեդերացիան նոր մրցաշար է անցկացրել
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար», որը կազմակերպվում էր առաջին անգամ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար», որը կազմակերպվում էր առաջին անգամ:
Տղաների 9 և աղջիկների 6 քաշային կարգերում մրցագորգի վրա ուժերը չափեցին Երևանի և Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի ավելի քան 120 պատանի մարզիկ-մարզուհիներ:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով, հաղթողները՝ նաև գավաթով: Կազմակերպիչները մտադիր են մրցաշարը դարձնել ավանդական: Հուշամրցաշարը սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական ստուգատեսն էր:
Այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիան: 2015թ. սամբոյի երիտասարդական ու պատանեկան առաջնություններն անցկացվելու են ապրիլի 16-20-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում: