Բաժիններ՝

Իսրայելական պարբերականը ծածկել է Քիմ Քարդաշյանի դեմքը

Քիմ Քարդաշյանը հայտնի է աշխարհում գրեթե բոլորին՝ իր հեռուստաշոուներից, սկանդալային սեքս հոլովակներից, և վերջերս՝ համացանցը ողողած լուսանկարներից:

Որոշ լրատվական կայքերի համար որքան շատ է Քիմը ներկայանում հանրությանը, այնքան՝ ավելի լավ: Իսրայելական պարբերականներից մեկը, սակայն, Քիմ Քարդաշյանի և իր ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի այցի ընթացքում ամեն կերպ փորձել է քողարկել Քիմին:

Իսրայելական ուղղափառ պարբերականներից մեկը՝ «Kikar HaShabbat»-ը, երեքշաբթի օրը տպագրված թերթի լուսանկարում, որտեղ զույգը Երուսաղեմի ռեստորաններից մեկում ճաշում էր, երկու անգամ քողարկել էր Քիմին: Առաջին անգամ Քիմին ծածկել էին ռեստորանի հաշվի կտրոնով, իսկ երկրորդ անգամ՝ պարզապես նրա դեմքը քողարկել էին մանր քառակուսիներով, անգամ Քիմի անունը հոդվածում նշված չի եղել, դրա փոխարեն՝ նրան անվանել էին՝ «Քանիե Ուեսթի կին»:

Kim (1)

Կարդացեք նաև

Այս լուսանկարը սկանդալ է առաջացրել: Պարբերականը Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկաթին մեղադրել էր հայտնի զույգի հետ հանդիպման համար: Պարբերականը ոչ այնքան հետաքրքրված էր Քիմին չցուցադրելու գաղափարով, որքան՝ քաղաքապետ Բարկաթին վարկաբեկելու:

Պարբերականի վերնագրում հատկապես ասվում էր. «Բարկաթը հյուրընկալել է զույգին մի ռեստորանում, որտեղ մատուցվում են այնպիսի ուտեստներ , որոնք արգելված են իսրայելական օրենքով»:

Kim (2)

Kim (3)

Երուսաղեմի քաղաքապետարանն այս ամենին արձագանքել է՝ ասելով, որ քաղաքապետը չի կերել նման ուտելիքներ, այդ ուտեստները մատուցվել են միայն ոչ հրեա հյուրերին:

Հիշեցնենք, որ Հայաստան այցից հետո Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մեկնել էին Երուսաղեմ՝ իրենց դստերը՝ Նորթ Ուեսթին հայկական Սբ. Հակոբ եկեղեցում կնքելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս