Ծգլի, Տլեի և Գաստիկի խափանման միջոցը մնաց ափոփոխ
Վերաքննիչ դատարանն այսօր քննարկել է «Նուբարաշեն» քրեակատարողան հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) պաշտպանների բողոքները: Նրանք բողոքարկել էին դատարանի որոշումը, որով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
168.am-ի հետ զրույցում նրանց պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը մերժել է իրենց բողոքները: Փաստաբանը հայտնեց նաև, որ կդիմեն վճռաբեկ դատարան: