Կրեմլի պատասխանն ԱՄՆ-ին՝ հրթիռները ՌԴ-ի վրա ուղղելու մասին
Կրեմլում ուշադիր ուսումնասիրում են ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահի զեկույցը, որտեղ Վաշինգտոնը դիտարկում է Ասիայում կամ Եվրոպայում հրթիռների տեղակայման հնարավորությունը՝ ուղղված ռուսական միջուկային պոտենցիալի դեմ:
«Մենք ուշադրություն դարձրել ենք ԶԼՄ-ների այդ հաղորդագրություններին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին:
Նրա խոսքով՝ «նախ՝ պետք է անալիզի ենթարկել այդ հաղորդագրությունները, այդ տեղեկությունը մինչ ինչ-որ գնահատական տալը»:
«Սակայն, անկասկած, մենք չափազանց ուշադիր հետևում ենք այդ հաղորդագրություններին»,- կրկնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին իր զեկույցում, որից հատվածներ էր հրապարակել Associated Press-ը, մասնավորապես ասվում է, որ Վաշինգտոնը դիտարկում է Եվրոպայում կամ Ասիայում ցամաքային բազավորման հրթիռների տեղակայման հնարավորությունը, որն ուղղված է լինելու ռուսական միջուկային պոտենցիալի դեմ: