Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է 1 մլրդ եվրոյի դիմաց վաճառել «Միլանը»
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մերժել է թաիլանդցի գործարար Բի Տայչաուբոլի առաջարկը՝ վաճառել «Միլանի» 100% բաժնետոմսերը մոտ 1 մլրդ եվրոյով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Տայչաուբոլը նախօրեին ժամանել է Միլան, ինչից հետո ուղևորվել է Արկորե քաղաք, որտեղ գիշերը հանդիպել է Բեռլուսկոնիի հետ:
Իտալացին մերժել է նրա առաջարկը՝ հայտարարելով, թե մտափոխվել է վաճառել «Միլանը» ու որ պատրաստ է ընդունել միայն նրանց առաջարկը, ովքեր կցանկանան դառնալ մինորիտար բաժնետերեր:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բեռլուսկոնին, որը ֆուտբոլային ակումբի նախագահն է վերջին 29 տարում, բանակցություններ էր վարում Տայչաուբոլի հետ ակումբի վերահսկիչ փաթեթի վաճառքի շուրջ, սակայն Միլանում մայիսի 2-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, թե իրեն է պահելու բաժնետոմսերի 51%-ը: