Բաժիններ՝

Մարտից ի վեր Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 400 մարդ. ՄԱԿ-ի ԱԽ

Մինսկյան պայմանավորվածությունները ստորագրելու պահից ի վեր Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 400 մարդ, հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:
Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ էր հրավիրվել՝ կապված վերջին երկու օրերին Ուկրաինայում կոնֆլիկտի լարվածության մեծացման հետ:
Ֆելտմանի խոսքով՝ նախօրեին Մարյինկայում սպանվել է 26 մարդ:

«Մենք չենք կարող մեզ նման սցենար թույլ տալ: Մենք պետք է պահպանենք կրակի դադարեցումը»,- ասել է Ֆելտմանը:

Նրա խոսքով՝ Մարյինկայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերը հակասում են Մինսկում ստորագրված պայմանավորվածություններին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշինքը ուշադիր հետևում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս