Բաժիններ՝

«Ես մնում եմ «Օլդ Թրաֆորդում»». Անխել Դի Մարիա

Շշուկներ էին պտտվում, որ արգենտինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ», սակայն 27-ամյա Դի Մարիան պնդում է, որ պատրաստ է մյուս մրցաշրջանում նույնպես օգնել իր թիմակիցներին:

«Իմ առաջին մրցաշրջանը «Յունայթեդի» կազմում նոր է ավարտվել: Այն ինձ համար բարդ մրցաշրջան էր:

Իմ կարծիքով՝ մրցաշրջանը բարդ էր այն պատճառով, որ սա այլ երկիր է, այլ լիգա, և այդ լիգան ավելի ծանր է, քան Իսպանիայի առաջնությունը: Այդ իսկ պատճառով ես չկարողացա ամբողջապես հարմարվել, որքան էլ որ ցանկանայի: Հիմա ես պետք է մասնակցեմ Ամերիկայի գավաթի խաղերին, ինչից հետո կվերադառնամ «Մանչեսթեր» և իմ բոլոր ուժերը կներդնեմ այս թիմի խաղի մեջ»,- հաղորդել է Դի Մարիան:

Անցած մրցաշրջանում արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 27 խաղի` դառնալով երեք գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս