Բաժիններ՝

Փոթի և Բաթումի նավահանգիստներով ՀՀ բեռնափոխադրումների ծավալները կավելանան

ՀՀ Կառավարությունը այսօր համաձայնություն է տվել «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելված» կնքելու առաջարկությանը: Հայաստանի Հանրապետությունը դեպի Եվրոպա բեռնափոխադրումն իրականացնում է ավտոտրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրման միջոցով՝ Սև ծովի Փոթի և Բաթում նավահանգիստներով: Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա մեծացնել բեռնափոխադրման ծավալը և խթանել մուլտիմոդալ փոխադրման զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս