«Հայփոստը» կմասնավորեցվի
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Հայփոստը» պետական գույքի մասնավորեցման ծրագրի մեջ ներառելու մասին նախագիծը:
Ըստ նրա՝ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրմանը, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատողների համար:
Ա.Սահակյանը հայտարարեց, որ կառավարչի ջանքերի շնորհիվ փոստի վիճակը բավականին լավացել է, բայց մասնավորը մեծ ներդրումներ չի անի պետական ընկերությունում:
«Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնվեց 2006թ-ին`արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Տարածված լուրերի համաձայն՝ հենց նա էլ ցնակություն է հայտնել ձեռք բերել «Հայփոստը»: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 520 մլն 993 հազար դրամ: Ընկերությունը ինչպես փոստային կապի նշանակված (ազգային) օպերատոր կառավարում է 1209 փոստային դասիչներ՝ սպասարկելով ավելի քան 750.000 հասցե ՀՀ ողջ տարածքում՝ իր 885 փոստային բաժանմունքների միջոցով: Նշված փոստային բաժանմունքներից 250-ը ամբողջովին վերանորոգվել, արդիականացվել և տեխնիկապես վերազինվել են: