Բաժիններ՝

Մոսկվան զբաղվում է Բելգիայում ՌԴ պետական ակտիվների կալանավորման հարցով

Կրեմլում դեռ չեն մեկնաբանել իրավիճակը՝ կապված Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելու հարցով, ներկայում այդ դեպքի բոլոր հանգամանքներնուսումնասիրում է ՌԴ կառավարությունն ու փաստաբանները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի կառավարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև փաստաբանները զբաղվում են այդ գործով, այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա ոչինչ մեկնաբանել»,-ասել է Պեսկովը:

«Անկասկած, մեզ դեռ հարկավոր է ճշտել մի շարք դետալներ, որպեսզի ամբողջական պատկեր կազմենք: Մենք ուշադիր պարզում ենք այդ հայցի բոլոր հանգամանքները»,-ասել է Պեսկովը:

Պեսկովի կարծիքով՝ Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելը «ոչ մի կապ ունի ՌԴ-ում ներդրումային մթնոլորտի հետ»:

«Այն մասին, որ այդ կլիման հետաքրքրություն է ներկայացնում ձեռնարկատիրական շրջանակների համար, վկայում է Պետերբուրգի տնտեսական ֆորումի մասնակիցների կազմը»,-ասել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս