Բաժիններ՝

Չի կարելի ցնցումներով գնալ. Վարդան Այվազյանը՝ օղու, ծխախոտի և վառելիքի հարկումը ավելացնելու մասին

Վառելիքի, օղու, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման արդյունքում 9 մլրդ դրամով կավելանան բյուջետային եկամուտները: Միաժամանակ խտացված գազի սպառման ծավալը կնվազի 1.7%, օղին՝ 2.1%, ծխախոտը՝ 1.1%, բենզինը՝ 0.6%, դիզելային վառելիքը՝ 0.2%: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:

Ըստ նրա՝ պետությունը ակցիզային հարկ կիրառում է տվյալ արտադրանքի օգտագործումը չխրախուսելու համար, մասնավորապես՝ օղու և ծխախոտի ակցիզի տրամաբանությունը հենց դա է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցի ի պատասխան, թե այդ գումարը ի՞նչ նպատակով է ծախսվելու, Վ.Միրումյանը հայտարարեց, թե կոնկրետ ծախսի նպատակ չկա, սոցիալական ծրագրերը բազմաթվ են, ուղղությունները սահմանվում են բյուջեով: Վ.Այվազյանը պնդեց, որ հիմնականում սպառողն է վճարում ակցիզի հարկը և բեռն ընկնելու է սպառողի վրա: Ըստ նրա՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը չի կարելի ԵՏՄ-ով պայմանավորել: «ԵՏՄ-ի հետ կապել պետք չի, ԵՏՄ-ն մաքսատուրք է, սա հարկ է»,- ասաց Վ.Այվազյանը՝ օրինակ բերելով ԵՏՄ տարբեր երկրներում ԱԱՀ-ի տարբեր չափերը:

Նշելով, որ այս փոփոխությունը շրջանառության վրա է ազդելու, Վ.Այվազյանը հայտարարեց, որ բյուջեի կատարումը գերնպատակ չի. «Մեր համար գերնպատակը ՀՀ քաղաքացու արժանավայել, աշխատողին, հայաստանցուն նորմալ, բարեկեցիկ կյանքի ապահովումն է: Չպետք է վախենալ բյուջեի թերկատարումից: Պետք ա այսօր ձեզի էդ զազոռը տանք, պետք ա ասենք՝ տղեք ջան, մի վախեցեք, էն վիճակն է, որ գնում ենք ոչ ստանդարտ վիճակի: Ի՞նչ ենք ուզում անենք, չի բռնում մեկը մյուսին»:

Կարդացեք նաև

Վ.Այվազյանը համաձայնեց ընդդիմադիր գործընկերների հետ ու նշեց, որ 10% ավել թանկացում է գնում ու դա նստած է տրանսպորտի ցիկլի վրա, որ վաղը մուլտիպլիկատիվ էֆեկտը կաշխատի, տրանսպորտն էլ կթանկանա: Նա առաջարկեց ընդունել առաջին ընթերցմամբ, բայց հետո մանրամասն քննակել. «Չի կարելի ցնցումներով գնալ: Հարգելի՛ գործընկերներ, այսօր ոչ ստանդարտ լուծումների ժամանակն է: Այսօր ողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլն է՝ ավելի վատ վիճակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս