Բաժիններ՝

Ավտոգազը թանկացնում են ի հեճուկս բենզինի բիզնեսի՞

«Այս նախաձեռնությունը ակնհայտ բացասական ազեցություն թողնող նախաձեռնություն է, երրորդ կարծիք չկա: Նախաձեռնության հիմնավորումը չի դիմանում որևէ տնտեսագիտական քննադատության: Չի կարող հիմնավորումը լինել այն, որ մենք փորձում ենք համապատասխանեցնել ԵՏՄ դրույքաչափերին այն դեպքում, երբ մենք այսօր կարիք ունենք տնտեսությունում նման թանկացումների դեմն առնելու, այլ նաև օգտվել այն հնարավորություններից, որ այս ապրանքների մասով այսօր տաիս է ԵՏՄ-ն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ վառելիքի, օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ ԵՏՄ-ի համեմատ ՀՀ առավելությունն այսօր զիջում են, որ իբր հավասարաչափ գան այդ նվազ մակարդակին, վերցնում կտրում են այդ առավելությունը ու որպես ազատ, արդար խաղացող ուզում են օր առաջ ԵՏՄ հարկային դրույքաչափերին հասնել:

Ա.Մինասյանը վստահություն հայտնեց, որ դրսից այս մասով ճնշում չկա: Պատգամավորը շեշտեց, որ սպասումը, որ հաջորդ տարի բյուջեի 9 մլրդ հավելում կլինի, հակառակը՝ այս տարի բացասական արձագանքն ավելի շուտ կլինի:

Նրա խոսքով՝ որքան էլ բնական գազի ակցիզը սիմվոլիկ է, այդպես չէ և 8000 դրամը 1000 խմ-ի համար պարզ չէ, թե ո՞ւմ համար է սիմվոլիկ. «Սրա «սիմվոլիկ» կոչված նպատակը մեր քաղաքացիների գրպանին հսկայական հարվածն է, ընդ որում՝ էն քաղաքացների, որոնք էսօր գոնե ինքնուրույն որոշակի հնարավորություն են իրենց համար ստեղծել և տաքսիներ են վարում, մեքենա են վարում, որ խնայողություն անեն վառելիքի հարցում ու ընտանիքի կենսամակարդակում ինչ-որ բան ապահովեն, տնտեսվարողների մասին էլ չասած»:

Կարդացեք նաև

Մինասյանը նշեց, որ փոթորիկ չի լինի ու բյուջեն չի լցվի, հակառակը՝ սրանով ուժեղացվում են բացասական սպասումները, հարված է հասցվում գնողունակությանը, հարված է հասցվում ՓՄՁ-ին: Նա մեղադրանք ներկայացրեց կառավարությանը բնական գազի հետ կապված, որ գործադիրը պաշտպանում է բենզինի և դիզվառելիքի ներկրման բիզնեսով զբաղվողների շահերը:

«Առանց այդ էլ էդ ոլորտը մենաշնորհացված է, հիմա մենք սրանով ասում ենք՝ ավելի մենաշնորհացվեք, ավելի ուժեղացեք մենաշնորհներ, ավելի հզորացեք, մեր փրկությունը ձեր հզորացումն է»,- ասաց Ա.Մինայանը՝ նկատելով, որ ԱԺ մասնագիտացված հանձնաժողովում այս նախագիծը  այդպես էլ չի քննարկվել ու հարցադրում արեց, թե ինչո՞ւ են խուսափում մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից:

Նա առաջարկեց, որ եթե անգամ կառավարությունն ի վիճակ չի հետ տանելու, առաջին ընթերցումից հետո ընթացք չտալ նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս