Բաժիններ՝

Տեսչական համակարգը բարեփոխվում է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքից բխող երեք որոշում է ընդունել, որոնք նվիրված են տեսչական համակարգի բարեփոխմանը: Կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը:

Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը: Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման  ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը:

Որոշումների ընդունմամբ կառավարությունն ակնկալում է ստեղծել տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք: Աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը և այս բարեփոխման հիմնական էությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս