Ռուսաստանի միջազգային պահուստները 1 շաբաթում կրճատվել են 1 մլրդ դոլարով

Ռուսաստանի միջազգային պահուստները հունիսի 12-ի դրությամբ կազմել են 360,6 մլրդ դոլար, հայտնել է Ռուսաստանի բանկը: Հունիսի 5-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները 361,6 մլրդ դոլար էր: Այդկերպ, 1 շաբաթում դրանք նվազել են 1 մլրդ դոլարով, հայտնում է Interfax-ը:

Միջազգային պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր լիկվիդայնության ֆինանսական ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի ու ՌԴ կառավարության տրամադրության տակ:

Տեսանյութեր

Լրահոս