Բաժիններ՝

Հռոմի պապը մեղադրել է հարուստներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդային եսամոլությունը դարձել է մոլորակի վրա գլոբալ տաքացման գլխավոր պատճառներց մեկը:

Ուղերձում, որը նվիրված է Երկրի վրա կլիմայի փոփոխությանը, Հռոմի պապը կոչ է արել հարուստներին փոխել իրենց կենսակերպը, քանի որ դրա պատճառով կլիման անխուսափելիորեն փոխվում է, ինչից առաջին հերթին տառապում են աղքատները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆրանցիսկոսի խոսքով՝ դեռ իրավիճակը փոխելու համար ժամանակ կա, սակայն դրա համար հարկավոր է շտապ միջոցառումներ ձեռնարկել:
Ապրիլի վերջին Վատիկանի գիտությունների ակադեմիան կոչ էր արել բոլոր երկրներին պաշտպանել Երկրի կլիման՝ հանուն ապագա սերունդների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս