Կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ ծագած իրավահարաբերությունները
ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ սահմանել է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցելու, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության կարգերը:
Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում: Գործադրի ընդունած երեք որոշումն էլ բխում է 2012թ. ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքից: