Բաժիններ՝

«Յուվենթուսի» տնօրեն. «Անդրեա Պիռլոն կմնա ակումբում»

Ջուզեպե Մարոտան վստահ է, որ Պիռլոն ոչ մի պատճառ չունի «Յուվենթուսից» հեռանալու համար:

«Ելնելով այն բանից, թե ինչպես են գործերը տվյալ պահին, ոչ մի պատճառ չկա Պիռլոյի հեռանալու համար,- ասել է Մարոտան, ում խոսքը մեջբերում է Football Italia-ն: -Ինչ վերաբերում է Տևեսին, ապա մենք հարգում ենք նրա յուրաքանչյուր որոշումը, բայց ցանկանում ենք ստանալ պատասխան այս շաբաթվա վերջում»:

Տնօրեն Մարոտան հերքել է նաև շշուկներն այն մասին, որ ակումբը հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբայի ծառայություններով:

Անդրեան Պիռլոն «Յուվենթուս» է տեղափոխվել «Միլանից» 2011թ.:

Որոշ ժամանակ առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պիռլոն կարող է տեղափոխվել MLS «Նյու Յորք Սիթի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930