Շատ կանայք և աղջիկներ խնդիրներ ունեն ակնեի և բշտիկների հետ, որոնք երբեմն կարող են վերածվել սպիների, և այդ պատճառով այս խնդիրն ունեցողները հաճախ ամաչում են իրենց արտաքինից:
Քլոեն դեռևս «Լեյքերսի» նախկին հարձակվող Լամար Օդոմի ներկայիս կինն է, ով ունի թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ:
Բելառուսի խորհրդարանը երկրի նախագահի արտահերթ ընտրությունների օր է նշանակել 2015թ. հոկտեմբերի 11-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շվեյցարական Blick.ch պորտալի տեղեկությամբ, Զեպ Բլատերը հրաշալի տրամադրություն ուներ, նկարվում էր, ստորագրություններ էր բաժանում և ճառագում էր օպտիմիզմով:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներն արդեն բարձրախոսներ ունեն: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց անջատել դրանք, սակայն ցուցարարները նրա հեռանալուն պես միացրեցին այն:
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա:
«Դա իսկապես 100%-անոց կասեցում է, բայց պետք է պարզվի՝ հիմնավո՞ր է բարձրացումը, թե՞ ոչ: Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից` 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մուս կողմից` այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական և արդյունավետ ճանապարհն է»:
Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ:
Կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում այս պահին լարված է: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին թույլ չի տալիս բարձրախոս տեղադրել պողոտայում, սակայն ցուցարարներից շատերը հրաժարվում են ենթարկվել դրան:
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը զգուշանում է, որ «Բավարիան» կարող է լուրջ արգելքների հանդիպել չեմպիոնական տիտղոսը պահպանելիս:
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներից մի քանիսը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում էին թույլատրել բարձրախոս տեղադրել Բաղրամյան պողոտայում:
Այս լուսանկարներում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:
Ծնեբեկ բժշկական. Մանրացրեք վերգետնյա մասը, 2 ճ/գ լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` 4-ական ժամ ընդմիջումներով։ Արմատի դեպքում եփեք 10 րոպե։
Ցուցարարները ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են թույլ տալ բարձրախոսի համար տեխնիկա տեղադրել Բաղրամյան պողոտայում, սակայն նա պնդում է, որ նման իրավունք չունեն: «Ժողովուրդը երաժշտություն է ուզում»,- ասաց ցուցարարը:
Հնդկաստանի Բիխար նահանգի Նիրպուր գյուղում զայրացած ամբոխը մահացու ծեծի է ենթարկել տեղի դպրոցի տնօրենին այն բանից հետո, երբ ջրատարի ափին հայտնաբերվել են դպրոցի երկու աշակերտների մարմինները:
Բաղրամյան պողոտայում գտնող ցուցարարներից երկուսը՝ Հայկ Բարիկյանը և Հարություն Հարությունյանը հացադուլ են հայտարարել: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքվեց՝ ինչո՞ւ են հայտարարել հացադուլ, ինչին ի պատասխան նրանք ասացին՝ «չեղարկման հետ»:
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, 1972 թ. ծնված Մարգարիտ Հ.-ն ահազանգել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որ անհայտ անձը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտ քաշել-պոկելով հափշտակել է որդու` 2002 թ. ծնված Արթուր Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
2015 թվականի հունիսի 29-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ արագորեն մոտեցավ միացված առկայծող փարոսներով և հատուկ ձայնային ազդանշանով շտապօգնության մեքնան, որի մեջ բժիշկը ակնհայտորեն օգնություն էր ցուցաբերում հիվանդին:
Ֆրանսիայի հարավի 50-ամյա բնակչուհի Պատրիցիա Դագորնին մեղադրում են մի շարք թունավորումների մեջ:
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կյաքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել լոնդոնյան մյուս ակումբի՝ «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին: Չեխն ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:
2003թ. հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսիավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Հունիսի 29-ին, ժամը 12.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի վերին երրորդականի կտրված, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող հաստատել թուրք-սիրիական ու հորդանանա-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծման մասին տեղեկությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստներից մեկի դիտարկմանը՝ այլ ուժեր չկան, «Ո՛չ թալանինը» մեզ հետ է, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «Մենք՝ ոստիկաններս ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածներիդ հետ լինենք որևէ կոնտակտի մեջ: Եթե դուք իմ հորդորները չընդունեք, ես դա կընդունեմ որպես սադրանք, որպեսզի արհեստական բախում ստեղծեք»:
Ինդոնեզիայում ռազմական Hercules C-130 ինքնաթիռի անկման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Այս մասին ինչպես գրում է The New York Times-ը, հայտարարել է երկրի երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
«Ես, մենք` ոստիիկանությունը, մաքսիմում հանդուրժող ենք: Եվ հանդուրժող ենք ոչ թե նրա համար, որ թույլ ենք կամ չենք գտնում, որ մենք ճշմարիտ քայլ ենք անում: Հանդուրժող ենք, որովհետև մենք գիտնեք, որ եթե գեթ մի տղա, մի ջահել երեխա, եթե մի մոլորված մարդ կա, ուրեմն այնուամենայնիվ պետք է խոսքով ու խելքով մարդուն օժանդակել, հանել դրա միջից, իսկ ժխտողականին… չէ, թևերից հանել, փողոցը մաքրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ որակավորման այս փուլում Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայանում է 3 թիմով՝«Շիրակ», «Ալաշկերտ» և «Ուլիս»: