Մեր այն հարցին էլ, թե չե՞ք կարծում, որ հենց այդ նախաձեռնող խմբի ոչ քաղաքական ուժ լինելու շնորհիվ էր, որ այդքան մարդ էր հավաքվել Բաղրամյան պողոտայում, Պ. Հայրիկյանը չհամաձայնեց՝ ասելով. «Ոչ, ռուսական իմպերիաիզմի շնորհիվ էր, որ այդքան մարդ էր հավաքվել: Եթե ռուսական իմպերիալիզմը ժամանակին Հայաստանի ցանցերին տիրեց, սնանկացրեց, վերջում քաղաքացիներին սպառանալով, որ կարող են հովհարային անջատումներ ունենալ՝ ստիպեց մարդկանց ոտքի կանգնել: Այդ մարդիկ տրամադրված էին ոտքի կանգնել, այնպես որ, որևէ բացառիկ դրսևորում, ինչ-որ անհայտ մարդիկ առանձնակի դերակատարում չեն ունեցել»:
Հուլիսի 2-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Նալբանդյան-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Բռնություն առաջին անգամ կիրառել է առաջին նախագահը, հետո՝ երկրորդ նախագահը, նրանց հետ է եղել նաև Սերժ Սարգսյանը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա բոլորովին այլ որակով է իրեն դրսևորում, եթե չհաշվենք առաջին օրվա կատարվածը: Դրանից հետո մենք տեսնում ենք, որ նույնիսկ արևմտյան պետությունների համեմատ բացառիկ հանդուրժողականություն է ցուցաբերվում»:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:
Հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելման խնդիրների լուծման համար առաջարկվում է առաջին անգամ բժիշկների համար սահմանել պահանջ՝ հղիության արհեստական ընդհատման համար դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու եռօրյա ժամանակահատված:
Համաժողովում հնչեցին թե՛ զգացմունքային ելույթներ, թե՛ առողջ քննադատություն, թե՛ կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը՝ մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար:
Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Կվիտաշվիլին հրաժարականի դիմում է գրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի քննադատությունից հետո, հայտնում է unn.com.ua-ն:
World of dance-ը Youtube վիդեհոսթինգում հրապարակել է մի տեսանյութ, որը վերնագրված է «Ցուցարար հայերի պարը Երևանում»:
Իրանի կառավարությունը մեկ ամսվա քրտնաջան աշխատանքից հետո կարողացել է երկիր վերադարձնել 13 տոննա ոսկին, որը ձեռք էր բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ու 2 տարի շարունակ երկիրը չէր կարողանում այն վերադարձնել Թեհրանի դեմ պատճամիջոցների պատճառով, հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլա Սեյֆը:
Բաղրամյան պողոտայում գիշերը դարձյալ խաղաղ է անցել, առանց լարվածության:
newsgeorgia.ge-ն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանվել է Բաթումի
Պենտագոնի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հրապարակել է 2015թ. ազգային նոր ռազմական ռազմավարությունը, որտեղ միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիք են նշված ԴԱԻՇ-ի զինյալները, սակայն հիշատակվել են նաև «ռևիզինիստական պետություններ» Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 2-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյան պողոտայում, այսօր՝ հուլիսի 2-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում էր հարակից շենքի բնակիչներից մեկին հարեւաններով հավաքվել ու բողոք գրել ցուցարարների գործողությունների դեմ:
«Վալենսիայի» համասեփականատեր և Mint Media ընկերության սեփականատեր Պիտեր Լիմը կօգտագործի Կրիշտիանու Ռոնալդուի կերպարը վեց տարվա ընթացքում:
«Արսենալի» նորեկը հայտարարել է, որ իր` «Չելսիից» հեռանալու որոշումը շատ դժվար է եղել:
Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի ղեկավարությունը քննարկում է 2016 թ. Օլիմպիական խաղերում թիմի կազմում Կրիշտիանու Ռոնալդուին ներգրավելու հնարավորությունը:
Ճապոնիայում մեծությամբ չորրորդ մեքենաշինական Suzuki Motor ընկերության 85-ամյա ղեկավար Օսամու Սուզուկին իր որդուն՝ Տոսիխիրո Սուզուկիին նշանակել է կորպորացիայի նոր նախագահ, հայտնում է Japan Today-ը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, սպառողների իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարելի է զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
W Magazine պարբերականն անվանել է սոցանցերի ամենագեղեցիկ ու հայտնի մոդելներին ու հրապարակել նրանց մասնակցությամբ բաց ֆոտոսեսիաները: Վարկանշային աղյուսակում է հայտնվել ռուս մոդել Իրինա Շեյքը, ով Twitter-ում ունի 677 հազար հետևորդ, 3 մլն ընթերցող Instagram-ում ու ավելի քան 6,1 մլն «լայք» Facebook-ում:
Գոյություն ունեն մանր սխալներ, որոնք ամեն օր թույլ ենք տալիս շպարվելիս: Այս սխալները կարող են փչացնել ամբողջ գեղեցկությունը: Հայտնի աստղերի անձնական դիմահարդարող Ռումի Սոլեյմանին ներկայացրել է այդպիսի 4 սխալներ:
Եվս մեկ հոլիվուդյան զույգ, որը երկար տարիներ համարվում էր ընտանիքի էտալոն, հայտարարեց ամուսնալուծման մասին: Ինչպես հաղորդում է Kinonews.ru կայքը՝ վկայակոչելով People ամսագրին, որոշել են ամուսնալուծվել Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները:
Հարցազրույցներից մեկում, անդրադառնալով վեպի թեմային, Բոհջալյանը պատմել է, որ սա Ցեղասպանության մասին գրելու իր երկրորդ փորձն է: Ըստ հեղինակի՝ առաջին փորձը եղել է 1999-ին, սակայն դեռևս անավարտ վեպի ընթերցումից հետո որոշել է կիսատ թողնել այն և թեմային անդրադարձել է միայն 2010 թվին:
Հայրերի տարիքը 1 տարով ավելանալուն զուգահեռ՝ նրանց ապագա երեխաների մոտ ավելանում է 2 նոր մուտացիա, իսկ ապագա ծնողները երեխաներին են փոխանցում ոչ միայն գեները, այլև իրենց կենսափորձը: Սակայն պետք չէ հուսահատվել: Գիտնականներն ապացուցել են նաև, որ մեծ տարիքում երեխա ունեցող հայրերի ժառանգները երկարակյացներ են:
Երիկամներն ամենակարևոր օրգաններից մեկն են, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս կուտակված ավելորդ տոքսինները: Սակայն, ինչպես յուրաքանչյուր մաքրող սարք, մեր երիկամները նույնպես մաքրման կարիք ունեն:
Նոր նախաձեռնող խմբի մեջ ներգրավված են նաև կուսակցական ակտիվիստներ: Նախքան այս նոր նախաձեռնող խմբի ձևավորումը՝ արդեն իսկ մտավախություն կար, որ քաղաքացիական շարժումը վերածվում է քաղաքական շարժման, քանի որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց ձեռքը վերցնել քաղաքացիական այս շարժումն ու փոխել շարժման ուղղությունը: Այժմ արդեն կուսակացական ակտիվիստների ներգրավվումը այս շարժման համակարգող խմբի մեջ՝ ակնհայտորեն միտում ունի շարժման ուղղությունը և պահանջները փոխելու:
Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է:
Forbes հանդեսը ներկայացրել է ամենաշատ վճարվող համաշխարհային աստղերի ամենամյա վարկանիշային ցուցակը: Դերասանների շարքում 2015թ. բացարձակ առաջատարը Ռոբերտ Դաունլի կրտսերն է, որը վաստակել է 80 մլն դոլար:
«Ժամանակը չափազանց քիչ է». հիշատակի օր՝ նվիրված դերասան Երվանդ Ենգիբարյանին: