
Բելառուսում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 11-ին

Բելառուսի խորհրդարանը երկրի նախագահի արտահերթ ընտրությունների օր է նշանակել 2015թ. հոկտեմբերի 11-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ որպես նախագահական ընտրությունների անցկացման հնարավոր օր երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում էր նոյեմբերի 15-ը:
Այդ ընտրությունները բելառուսական բյուջեին կարժենան մոտավորապես 12 մլն դոլար 1 փուլի դեպքում ու ավելի քան 17 մլն դոլար, եթե անհրաժեշտ լինի անցկացնել երկրորդ փուլը, հայտնել են Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Երկրում նախորդ նախագահական վերջին ընտրությունները կայացել են 2010թ. դեկտեմբերի 19-ին: