Զեպ Բլատեր. «Ես չեմ հեռացել, այլ վստահել եմ մանդատը ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսին»
79-ամյա շվեյցարացին ակնարկել է, որ իր հեռացումը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից կարող է և չլինել:
Իր իրավասությունները վայր դնելու օրվանից 23 օր անց Բլատերը հայտնվել է հասարակության մեջ: Հունիսի երկուսից հետո շվեյցարացին լռություն էր պահպանում և անհետացել էր մամուլի ռադարներից: Հինգշաբթի օրը նա ներկա էր պաշտոնական այն միջոցառմանը, որը նվիրված էր ՖԻՖԱ-ի թանգարանի առաջիկա բացմանը:
Շվեյցարական Blick.ch պորտալի տեղեկությամբ, Զեպ Բլատերը հրաշալի տրամադրություն ուներ, նկարվում էր, ստորագրություններ էր բաժանում և ճառագում էր օպտիմիզմով:
Լրագրողները խնդրեցին ՖԻՖԱ-ի նախագահին մեկնաբանել այն շշուկները, որ հնարավոր է՝ նա մնա իր պաշտոնում:
«Ես չեմ հեռացել, այլ վստահել եմ մանդատը ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսին»,- հայտարարել է Բլատերը:
Հրաժարականի մասին հայտարարելուց երկու շաբաթ անց տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ աֆրիկական և ասիական ֆեդերացիաները խնդրել են Բլատերին չհեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը