
Վլադիմիր Գասպարյանը եկավ Բաղրամյան պողոտա

Քիչ առաջ լարված իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներից մի քանիսը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում էին թույլատրել բարձրախոս տեղադրել Բաղրամյան պողոտայում: Սակայն Վալերի Օսիպյանը նրանց հորդորում էր դիմել տեղական ինքնակառավարման մարմնին՝ թույլտվություն ստանալու համար: Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա իր տեղակալների և մի քանի ոստիկանների հետ հեռվում կանգնած է: