Շագանակագեղձի բարորակ ուռուցք։ Ութ օգտակար խորհուրդ

Ութ օգտակար խորհուրդ

Ա. Պնդուկենու տերև. Հավաքեք գարնան վերջում, 1 ճ/գ մանրացրած հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ` ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։

Բ. Խատուտիկի արմատի (կամ տերև) 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք տաք (60 C) ջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 ամիս, կրկնեք 20 օրից։ Կարելի է օգտագործել շարունակաբար։ Շատ օգտակար է տարեց տղամարդկանց` որպես օստեոպորոզի զարգացումը կանխարգելող միջոց։

Գ. Ծնեբեկ բժշկական. Մանրացրեք վերգետնյա մասը, 2 ճ/գ լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` 4-ական ժամ ընդմիջումներով։ Արմատի դեպքում եփեք 10 րոպե։

Դ. Քաղցրարմատ. Մանրացրեք արմատը, 1 ճ/գ-ն լցրեք 500 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք օրվա ընթացքում` ուտելուց 20 րոպե առաջ, 100-ական մլ (տե՛ս, «Բուժում է քաղցրարմատը», «168 Ժամ», 12.04.2012թ.)։

Ե. Կռատուկ մեծ. Մանրացրեք արմատը, 1 ճ/գ-ն 20 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Խմեք օրվա ընթացքում։

Զ. Բրգաձև սոճի. Գնեք բույսի եթերային յուղը, քնելուց առաջ ներմերսեք մաշկին, շագանակագեղձի պրոյեկցիայի վրա։

Է. Բույսի դեղատնային ոգեթուրմ. Պատրաստվում է բույսի կոներից։ Հրաշալի հոմեոպատիկ դեղամիջոց է` «Медный всадник»։ (Տե՛ս, «Թույա արևմտյան», 08.03.2012թ. «168 Ժամ»)։

Ը. Մեղրախոտ բժշկական (աճում է Տավուշի անտառներում)։ Մանրացրեք խոտը,
2 ճ/գ-ն 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ (Տե՛ս, «Թոքախոտ բժշկական», 6.07.2012թ. «168 Ժամ»։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս