Բաժիններ՝

Բեկենբաուեր. «Գվարդիոլան պետք է տիտղոսներ նվաճի, եթե ուզում է, որ իրեն սիրեն»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը զգուշանում է, որ «Բավարիան» կարող է լուրջ արգելքների հանդիպել չեմպիոնական տիտղոսը պահպանելիս:

Ավելի վաղ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ ուզում է, որպեսզի իր աշխատանքով հիանան: «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով՝ երկրպագուների սերը գրավելու ամենահեշտ ձևը տիտղոսներ նվաճելն է:

«Ֆաների սերը հանդիսանում է ամենամեծ բանը, որին կարելի է հասնել: Նա կհասնի դրան, եթե տիտղոսներ նվաճի»,- Բեկենբաուերին ցիտում է TZ-ը:
Սակայն պաշտոնյան կարծում է, որ թիմը կարող է հաջորդ մրցաշրջանում բախվել դժվար խնդրի` իր հեգեմոնիան պահելիս:

«Բունդեսլիգայում մրցակցությունն ավելի խիստ կլինի, քան վերջին երկու մրցաշրջաններում, երբ «Բավարիան» հայտնվում էր գագաթին: «Վոլֆսբուրգը» ցույց տվեց, որ իրենք կարող են պայքարել չեմպիոնության համար: «Դորտմունդը» կվերադառնա հաջորդ մրցաշրջան ավելի ուժեղ: Ես հույս ունեմ, որ «Շալկեն» նույնպես ուժեղ մրցակից կլինի, և հետո, կան նաև «Բայերը» և Մյունհենի «Բորուսիան»»,- եզրակացրել է Բեկենբաուերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930