Երգչուհի Սիրոշոն ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և Լոս Անջելեսում կայանալիք համերգի փորձից տեսանյութ է տեղադրել:
Կոտայքի մարզում 84-ամյա թոշակառու կինը թունաքիմիկատ է խմել ու մահացել:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Չիչարիտոյի համար ստանալ 11 մլն եվրո:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Հունիսի 15-ին Հունաստանի խորհրդարանը հավանության էր արժանացրել բարեփոխումների ու կոշտ տնտեսության մասին օրինագիծը, որի ընդունումը նախապայման էր միջազգային վարկատուների կողմից Աթենքին ֆինանսական օգնության տրամադրման համար:
Շվեդիայի վարչապետ Ստեփան Լևենը այսօր Եթվպիայից Ստոկհոլմ վայրէջք կատարելուց անմիջապես հետո հիվանդանոցում է հայտնվել, հայտնում է The Local-ը:
Հուլիսի 16-ին ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնությունը:
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը հուլիսի 14-ին այրվել է ավելի քան 721 ավտոմեքենա: Այ մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությանը:
Անգլիական մամուլում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Պոլ Պոգբայի վերաբերյալ նոր առաջարկություն անել «Յուվենթուսին»:
Միաժամանակ, Սամվել Մ.-ն նշել է, որ հիշյալ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով իր մոտ գտնվող դրոշմակնիքով կնքել է հատված ծառերի կոճղերը, իսկ փայտանյութի յուրաքանչյուր խմբաքանակի սպառման դիմաց անտառապետ Գիգուշ Դ.-ն որպես կաշառք Սամվել Ս.-ից պահանջել և ստացել է 260 հազ. ՀՀ դրամ:
Պատժամիջոցներից ձերբազատված Իրանը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի համար։
Ռոման Աբրամովիչն անձամբ կանցկացնի Ակսել Վիտսելի տրանսֆերի բանակցությունները:
Այսպիսի հայտարարություն արեց օֆորային հայտնի սկանդալի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը՝ Երևանի Էրբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այս սմուզին պարունակում է նաև բանան, ինչը նաև լավացնում է տրամադրությունը: Կիվին, կիտրոնն ու նարինջը մեր օրգանիզմը սնուցում են վիտամին C-ով և սննդարար տարրերով, որոնք կլավացնեն իմունային համակարգը: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք 10 վայրկյան:
Այսօր մեզ մոտ բոլորը, անկախ մասնագիտությունից և տարիքից, քննադատում և քննադատվում են:
Իտալիան մտադիր է մոտակա շաբաթներին վերսկսել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նաիրիտցիներն այս պայմանագիրը որակում են որպես իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտյոմ Պ.-ն:
Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
Կառավարությունը այսօր որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը:
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում հունիսի 22-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։
«Ավտորիտար իշխանությունների դեպքում երկրում առաջացած խնդիրները գայթակղում են սկսել լայնածավալ սադրանքներ արտաքին բևեռում…
Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Շահեն Ա.-ն Կարեն Վ.-ի հետ անհիմն վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին:
Հավկիթի օգնությամբ կարելի է նվազեցնել հոդացավերը, կանխել ոտնաթաթի ոսկրի գերաճը, բուժել ռևմատիզմը ու շրթունքների անկյան վերքը։
Այս մասին ասվում է USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) պատրաստած «Ադրբեջան. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացման ինդեքս» զեկույցում, որը պատրաստվել է փորձագիտական հարցման հիման վրա:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն կարծիքին է, որ շատ ծրագրեր են իրականացնում, սակայն հասարակությունը չի գնահատում.
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոք կներկայացնի վճռաբեկ դատարան: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Եթե ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է բաց լինես՝ պատրաստ գնալու ամեն տեղ և ընդունելու ամեն բան»: