Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են նաիրիտցիները և ՀՀ վարչապետից պահանջում են իրենց աշխատավարձի ողջ պարտքը վճարել միանգամից։
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվա է մեկնել, հայտնում է Vesti-ն: Ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ շատերը Ռուսաստանից Ստերլիգովի հեռացումը բացատրում են ծայրահեղական БОРН խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու հանգամանքով:
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին:
Միջազգային տնտեսական վերլուծաբանների պնդմամբ, ՌԴ-ում հաջորդ տարի ևս կշարունակվեն տնտեսական դժվարությունները։ Fitch վարկանիշային գործակալությունը երեկ զեկույց է հրապարակել, որտեղ նշել Է, թե 2016 թվականին Ռուսաստանում կգրանցվի նավթի արդյունահանման ծավալի անկում։
«Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով` չկա, չկա նման բան»:
Իշխանությունները շարունակում են րստ էության գաղտնի պահել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ նախօրեի անակնկալ հրաժարականի իրական պատճառները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը ՃՏՊ-ի մեջ է ընկել Օրշա-Մոգիլև մայրուղում: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։
ՀՀ գլխավոր դատախազությունում 2015թ. հուլիսի 14-ին ստացվել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով նախաձեռնության հեղինակները խնդրել են, նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝ պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին:
Ճի՞շտ է, որ Ձեր ունեցվածքը Սևանի ափին և ռադիոտիրույթում, 2013–ի նախագահական ընտրություններից հետո «ոչ ևս» է եղել, անշուշտ ոչ առանց իշխանությունների թեթև ձեռքի, հարցրինք Անդրիաս Ղուկասյանին։ «Ես ունեի երկու վարձակալական պայմանագիր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ վերջինս ընկել ու կոտրել է պարանոցի ողը: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է նրա մամլո քարտուղար Ջիմ Մակգրատը:
Արդյոք արդյունավետ կլինի՞ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը ծավալել այդ երկու հարթություններում միաժամանակ, թե՞ պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ տեղում և այդպես շարունակել պայքարը:
Հացահատիկային մշակաբույսերի այս տարվա հնձի աշխատանքներին ակտիվ մասնակցում են ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մեքենատրակտորային կայանների կոմբայնները, որոնք տեղակայված են հանրապետության շրջաններում:
Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը քննադատել է կատալոնական ակումբի թե նախկին և թե ներկայիս նախագահներին՝ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին։
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին քննադատել է «Ռեալ Մադրիդին»` Իկեր Կասիլիասի նկատմամբ բավարար հարգանք չցուցաբերելու համար:
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, Ավստրալիայի դատարան է հրավիրվել այս տարվա մայիսին երկիր երկու շների անօրինական կերպով բերելու համար:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն հաստատել է առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման նոր ձևաչափը:
Մեքսիկական իշխանությունները հրապարակել են «Ալտիպլանո» բանտի տեսահսկման սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է նարկոբարոն Խոակին Գուսմանը պատրաստվում փախուստին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բնակարանագողին արձանագրել էր տեսախցիկը
«Արմավիր բժշկական կենտրոնում» 2015թ. հունիսի 16-ին Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Սթիվեն Ջերրարդն արդեն փորձել է «Գելեկսիի» մարզաշապիկը, իսկ Իկեր Կասիլիասը հրաժեշտ է տվել «Ռեալի» երկրպագուներին և շատ շուտով կհայտնվի «Պորտուի» կազմում:
Մահն անխուսափելի է, և մենք բոլորս մի օր պետք է նայենք նրա դեմքին:
Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը՝ կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։
Ընդհանրապես, չնայած Հայաստանում առկա տասնյակ հիմնախնդիրներին, Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում ինքնիշխանությունն է, մնացած բոլոր խնդիրները, լայն իմաստով, ածանցվում են ինքնիշխանությունից, ավելի պարզ՝ դրա բացակայությունից:
Իրինա Շեյքը զարդարել է նորաձև Bebe ռիթեյլերի ամառային կատալոգը:
Աբրահամ Ռուսոն երջանկություն է փնտրում եկեղեցում. նա մասնակցել է տաճարի կառուցմանը և հանդիպել է Հռոմի պապի հետ:
Նատալյա Վոդյանովան նկարահանվել է Calvin Klein-ի կուլտային Euphoria բույրի հոբելյանական գովազդային արշավում, հայտնում է spletnik.ru-ն: